Նոյեմբերի 20-ին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային քննարկում՝ նվիրված Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի (ԱԷՀԱ) բարձրացրած՝ Հայաստանում առանց համապատասխան լիցենզիայի գործող ընկերությունների գործունեության խնդրին։
Քննարկմանը մասնակցել են նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Սպառողների մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները։
Ասոցիացիան՝ ՏԿԵ նախարարության և համապատասխան պատասխանատու կառույցների հետ համագործակցությամբ, կշարունակի աշխատանքներն այս ուղղությամբ՝ նպաստելու արևային էներգետիկայի շուկայում օրենսդրական պահանջների պահպանմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը և առողջ ու արդար մրցակցային միջավայրի ձևավորմանը։
