Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիան (ԱԷՀԱ) և Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան (ԱՊՆԱ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
Համագործակցության հիմնական ուղղություններն են՝
- Էլեկտրական տրանսպորտի լիցքավորման ենթակառուցվածքների զարգացում և դրանցում վերականգնվող էներգիայի ու էներգիայի կուտակման լուծումների ինտեգրում։
- Ոլորտային օրենսդրական և կարգավորող նախաձեռնությունների վերաբերյալ համատեղ առաջարկների մշակում։
- Մասնագիտական փորձի փոխանակում, հետազոտությունների և համատեղ ծրագրերի իրականացում։
