Միասին ձևավորենք
Հայաստանի էներգետիկ ապագան

ԱԷՀԱ-ն միավորում է հանրային, մասնավոր և միջազգային գործընկերների կարողությունները՝ գաղափարները վերածելով համակարգված ծրագրերի և երկարաժամկետ ազդեցության։

Գտնել համագործակցության ձևաչափը
02

Գործընկերության արժեքը

Յուրաքանչյուր գործընկերոջ համար՝ հստակ դեր և արժեք

Ընտրեք ձեր կազմակերպությանը համապատասխան ուղղությունը և տեսեք, թե ինչպես կարող ենք աշխատել միասին։

Պետական կառույցներ

Ներկայացուցչական և կառուցվածքային գործընկեր

ԱԷՀԱ-ն համադրում է ոլորտի փորձն ու տվյալները՝ նպաստելով իրագործելի կարգավորումների, շուկայական մեխանիզմների և երկարաժամկետ քաղաքականության ձևավորմանը։

  • Ոլորտի միասնական դիրքորոշումներ
  • Պետություն-մասնավոր հատված երկխոսություն
  • Տվյալների և փորձի համադրում
Մասնավոր հատված

Մասնակցություն, կապեր և ավելի մեծ տեսանելիություն

Ընկերությունները ներգրավվում են ոլորտային աշխատանքներում, կապվում նոր գործընկերների հետ և մասնակցում իրենց գործունեության վրա ազդող որոշումների ձևավորմանը։

  • Աշխատանքային խմբերի մասնակցություն
  • Գործարար և տեխնոլոգիական կապեր
  • Ներկայություն ԱԷՀԱ հարթակներում
Միջազգային կազմակերպություններ

Վստահելի մուտք Հայաստանի էներգետիկ ոլորտ

ԱԷՀԱ-ն օգնում է գտնել համապատասխան դերակատարներին, համակարգել ծրագրերը և տեղական փորձը կապել միջազգային գիտելիքի ու զարգացման գործիքների հետ։

  • Համապատասխան գործընկերների ներգրավում
  • Ծրագրերի համակարգում
  • Գիտելիքի և փորձի փոխանցում
Ներդրողներ և ֆինանսական կառույցներ

Կառուցվածքային պատկեր շուկայի և նախագծերի մասին

Հարթակը մեծացնում է շուկայի տեսանելիությունը, կապում ներդրողներին ոլորտային կազմակերպությունների և նախագծերի հետ ու նպաստում տեղեկացված որոշումների կայացմանը։

  • Շուկայի և էկոհամակարգի պատկեր
  • Կապ նախագծերի ու կազմակերպությունների հետ
  • Շուկա մուտքի ռիսկերի գնահատում
03

Ինչպես կարող ենք աշխատել

Համագործակցության ճկուն ձևաչափեր

Ձևաչափը որոշվում է նպատակից՝ մեկ հանդիպումից մինչև երկարաժամկետ ռազմավարական ծրագիր։

01

Ռազմավարական գործընկերություն

Երկարաժամկետ համագործակցություն ընդհանուր առաջնահերթությունների շուրջ։

02

Համատեղ նախագծեր

Գաղափարից մինչև իրականացում՝ ճիշտ գործընկերների մասնակցությամբ։

03

Քաղաքականության համատեղ ձևավորում

Փորձի և տվյալների հիմքով կարգավորիչ ու շուկայական առաջարկների մշակում։

04

Հովանավորություն և համաֆինանսավորում

Ընդհանուր նպատակներին ծառայող ծրագրերի և նախաձեռնությունների համատեղ աջակցություն։

05

Մասնակցություն ԱԷՀԱ հարթակներին

Աշխատանքային խմբեր, կրթական ծրագրեր, ոլորտային հանդիպումներ և միջազգային ներկայացվածություն։

Աշխատանքի ձևաչափեր

01Քաղաքական երկխոսություններ02Ղեկավարների ռազմավարական հանդիպումներ03Տեխնիկական աշխատանքային խմբեր04Կրթական և վերապատրաստման ծրագրեր05Միջազգային ցուցահանդեսներ ու ֆորումներ

Ինչու համագործակցել ԱԷՀԱ-ի հետ

Մասնակցությունից դեպի համակարգային ազդեցություն

01

Մուտք էներգետիկ էկոհամակարգ

02

Ինստիտուցիոնալ վստահություն

03

Ոլորտային դիրքավորում

04

Կապ առանցքային դերակատարների հետ

05

Մասնակցություն որոշումների ձևավորմանը

Սկսենք խոսակցությունից

Ունե՞ք համագործակցության գաղափար

Գրեք մեզ՝ նպատակը, հնարավոր ձևաչափը և հաջորդ քայլերը միասին քննարկելու համար։
Քննարկել համագործակցությունը
Համագործակցություն