Ընկերություն՝ պետության հետ երկխոսության մեջ
Ոլորտային խնդիրների և առաջարկների շուրջ
Միավորում և համակարգում ենք ոլորտի ընկերություններին, պետական կառույցներին, ներդրողներին ու մասնագետներին՝ կանխատեսելի, մրցունակ և ներդրումային գրավիչ արևային շուկա ձևավորելու համար։
ԱԷՀԱ-ն թվերով
Այս ցուցանիշները ներկայացնում են ԱԷՀԱ-ի մասնագիտական համայնքը, պետության հետ երկխոսության ընդգրկումն ու BESS ոլորտային ֆորումի մասնակցությունը։
Ոլորտային խնդիրների և առաջարկների շուրջ
Ոլորտի մասնագիտական համայնք
Էներգիայի կուտակման համակարգերի (BESS) ոլորտային ֆորումում
Մեկ հարթակ
ԱԷՀԱ-ն մեկ հարթակում կապում է ոլորտի կազմակերպություններին, նախագծերը, մասնագիտական գիտելիքն ու համագործակցության հնարավորությունները։
Քարտեզի կետերը ցույց են տալիս նախագծերի գտնվելու վայրը։
Հայաստանի արևային նախագծերը
Նախագծերը, նրանց հզորությունն ու մասնակից կազմակերպությունները ներկայացվում են մեկ տեսանելի համակարգում։
Որտե՞ղ է նախագիծըՄարզ, համայնք և ճշգրիտ տեղակայում
Ի՞նչ ծավալ ունիՀզորություն և տեխնիկական տվյալներ
Ո՞վ է իրականացնումՄասնակից կազմակերպություններ և փուլ
Միջոցառումներ և հանդիպումներ



Նորություններ

Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիան, Հետք մեդիայի և Յունիբանկի հետ համատեղ, մեկնարկում է «Բաց էներգիա» նախագիծը՝ հանրամատչելի կերպով մասնագիտական երկխոսության համար: Նախագծի շրջանակում ոլորտի մասնագետների և համապատասխան շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կանդրադառնանք արևային էներգետիկայի ոլորտի արդիական խնդիրներին, շուկայի զարգացման հնարավորություններին, կարգավորող միջավայրին և ոլորտի ապագային վերաբերող հարցերին։ Շարքի առաջին փոդքաստի հյուրը՝ ասոցիացիայի տնօրեն Ջուլիետա Սիմոնյանն է։ Զրույցի ընթացքում քննարկվում են շուկայի զարգացման, տեղական արտադրության խթանման և ոլորտի պետական քաղաքականությանն առնչվող հարցեր։
Կարդալ նորությունը
ԱԷՀԱ-ն մասնակցեց ՀԷՑ-ի կողմից հրավիրված աշխատանքային քննարկմանը, որտեղ բարձրացվեցին արևային էներգետիկայի ոլորտի մի շարք կարևոր հարցեր։ Քննարկման ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց պետական կառույցների և մասնավոր հատվածի միջև մշտական աշխատանքային ձևաչափի ձևավորման անհրաժեշտությունը։ Լիահույս ենք, որ ԱԷՀԱ-ն կարող է դառնալ այն ինստիտուցիոնալ հարթակը, որտեղ ոլորտի մասնագետներն ու որոշում կայացնողները կհամախմբվեն՝ ձևավորելու ավելի կանխատեսելի և զարգացող արևային շուկա Հայաստանում։
Կարդալ նորությունը
Այս ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել՝ անդամակցելով «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին։ Բանկում հյուրընկալեցինք Ասոցիացիայի համահիմնադիր և տնօրեն Ջուլիետա Սիմոնյանին՝ քննարկելու Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու ֆինանսական գործիքների դերը ոլորտի առաջընթացում։ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, որն այսօր ակտիվորեն իրացվում է։ Արևային կայանների մասնաբաժինը երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մեջ արդեն կազմում է շուրջ 10%։ Մեր նպատակն է կանաչ տեխնոլոգիաները դարձնել ավելի հասանելի բիզնեսի համար՝ առաջարկելով էներգաարդյունավետ լիզինգի ժամանակակից լուծումներ։ 🌱 Դիմեք Յունիբանկի բիզնես մասնաճյուղեր՝ լիզինգի շահավետ պայմաններին ծանոթանալու համար։ Յունիբանկ՝ Բանկ և ավելին։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Կարդալ նորությունըՆերկայացրեք ձեր փորձը, մասնակցեք միասնական դիրքորոշումների ձևավորմանը և առանցքային գործընկերների հետ առաջ տարեք համատեղ նախաձեռնություններ։
Դառնալ ԱԷՀԱ անդամՄասնակցություն որոշումների ձևավորմանը
Մասնագիտական և պետական երկխոսություն
Նոր կապեր ու համատեղ ծրագրեր