Հանդիպումներ, որոնք
շարժում են ոլորտը
Քաղաքական երկխոսություններ, աշխատանքային խմբեր, ղեկավարների հանդիպումներ, կրթական ծրագրեր և միջազգային հարթակներ՝ ոլորտի շարունակական համագործակցության համար։
Բացահայտել միջոցառումներըՄիջոցառումների օրացույց
Մասնագիտական հանդիպումներ և միջազգային ներկայություն
Ծանոթացեք ԱԷՀԱ-ի կազմակերպած և մասնակցությամբ անցկացված առանցքային միջոցառումներին։

«Մի սեղանի շուրջ»՝ Հայկ Հայրապետյանի և Միքայել Պիրադյանի հետ
Ոլորտային խնդիրների լուծումը սկսվում է ուղիղ և կառուցողական երկխոսությունից։ Այսօր ԱԷՀԱ-ի «Մի սեղանի շուրջ» ձևաչափի հերթական հանդիպման հյուրերն էին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանը և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Պիրադյանը։ ԱԷՀԱ անդամ ընկերությունների և ոլորտային կառույցների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին շուկայի առջև ծառացած գործնական խնդիրները, դրանց հնարավոր լուծումները և ասոցիացիայի ու համակարգային կառույցների միջև արդյունավետ համագործակցության ձևաչափերը։ «Մի սեղանի շուրջ» հանդիպումների նպատակը խնդիրները միայն բարձրաձայնելը չէ, այլ դրանք հստակ ձևակերպելը, պատասխանատու կառույցների հետ քննարկելը և իրագործելի լուծումների ուղղությամբ շարունակական աշխատանք ապահովելը։ Շնորհակալություն ենք հայտնում Հայկ Հայրապետյանին և Միքայել Պիրադյանին՝ բաց ու կառուցողական երկխոսության և պետություն-մասնավոր համագործակցության զարգացման գործընթացում ներգրավվելու համար։ Միացեք ԱԷՀԱ-ին՝ հաջորդ քննարկումների ընթացքում ձեզ հուզող հարցերը բարձրաձայնելու համար։ info@asea.am +374 77 211 032
Դիտել միջոցառումը
Հայաստանի արևային շուկան ներկայացվեց Մյունխենի «Ասոցիացիաների գլոբալ աշխատարանին»
Հայաստանի արևային շուկան ներկայացվեց Մյունխենում անցկացված «Ասոցիացիաների գլոբալ աշխատարանին», որը մեկ հարկի տակ էր համախմբել 36 երկրների ոլորտային ասոցիացիաների ներկայացուցիչների։ Աշխատարանը կարևոր հարթակ էր՝ ներկայացնելու Հայաստանի արևային էներգետիկայի շուկայի զարգացումները, ԱԷՀԱ-ի ձևավորման ընթացքը և ընդգծելու միջազգային փորձի փոխանակման կարևորությունը նորաստեղծ ասոցիացիայի ինստիտուցիոնալ զարգացման համար։ Հանդիպման շրջանակում հատկապես կարևոր էր նաև GIZ Armenia-ի և Գերմանիայի արևային ասոցիացիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Armenian Solar Energy Association-ի զարգացմանը և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի առաջխաղացմանը։ Լիահույս ենք, որ այս համագործակցությունը կդառնա երկարաժամկետ գործընկերության հիմք՝ նպաստելով ԱԷՀԱ-ի կարողությունների զարգացմանը, միջազգային կապերի ընդլայնմանը և Հայաստանի արևային ոլորտի ավելի ակտիվ ինտեգրմանը միջազգային մասնագիտական համայնքին։ info@asea.am +374 77 211 032
Դիտել միջոցառումը
«Էներգետիկայի ապագան Հայաստանում» առաջին ոլորտային ֆորումի ամփոփումը
Սա ոչ միայն քննարկման հարթակ էր, այլև ոլորտային կարևոր օրակարգի մեկնարկ. էներգետիկ անցումը մտել է նոր փուլ։ Գործարար համայնքի, ՀՀ ՏԿԵ նախարարության, Ազգային ժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի էլեկտրական ցանցերի, միջազգային զարգացման և ներդրումային կառույցների, տեղական ֆինանսական հաստատությունների, հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցավ «Էներգետիկայի ապագան Հայաստանում» առաջին ոլորտային ֆորումը։ ԱԷՀԱ-ն ընդլայնում է իր գործունեության շրջանակը՝ դառնալով Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բոլոր ուղղությունները համախմբող ոլորտային umbrella կառույց։ Դիտեք 4 րոպեանոց ամփոփիչ տեսանյութը՝ Հայաստանի էներգետիկ ոլորտին սպասվող փոփոխությունների մասին։
Դիտել միջոցառումը
«Էներգետիկայի ապագան Հայաստանում»՝ որպես ամենամյա ոլորտային հարթակ
«Էներգետիկայի ապագան Հայաստանում» ֆորումն արդեն ձևավորվում է որպես ոլորտի մասնագիտական համայնքի, պետական կառույցների և գործընկեր կազմակերպությունների համատեղ աշխատանքային հարթակ։ Ստեղծված արժեքն ու ձևավորված երկխոսությունը հիմք են դառնում, որպեսզի ֆորումը կրի շարունակական բնույթ և դառնա ամենամյա ոլորտային ավանդույթ։ Եթե ցանկանում եք դառնալ Հայաստանի էներգետիկ անցման ձևավորման մասնակից՝ միացե՛ք ասոցիացիային։ info@asea.am +374 77 211 032
Դիտել միջոցառումը
Հայաստանը՝ որպես տարածաշրջանային էներգետիկ հաբ
Մեր տեսլականը մեկն է՝ Հայաստանը՝ տարածաշրջանային էներգետիկ հաբ։ 2025 թվականին, ոլորտի գործարարների պահանջով, ստեղծվեց ասոցիացիան, որն այսօր արդեն իր շուրջն է համախմբել պետական և մասնավոր հատվածների կարևորագույն շահառուներին ու պատասխանատու կառույցներին։ Սա ոլորտի առաջին պաշտոնական բազմաշահառու ֆորումն էր՝ էներգետիկ անցման ճանապարհի մեկնարկը, որը պետք է ապահովի մեր երկրի առավել կայուն անվտանգությունը, էներգետիկ անկախությունն ու տարածաշրջանային առաջնորդությունը։
Դիտել միջոցառումը
«Էներգետիկայի ապագան Հայաստանում» ֆորումը՝ Առաջին ալիքի եթերում
Առաջին ալիքի եթերում խոսում ենք ԱԷՀԱ-ի կողմից կազմակերպվող «Էներգետիկայի ապագան Հայաստանում» ցանցային ֆորումի մասին։ Մայիսի 15 09:30 — 14:30 AI9 տեխնոլոգիական կենտրոն Միասին քննարկելու ենք Հայաստանի էներգետիկ ապագան, ոլորտի զարգացման հնարավորություններն ու համագործակցության նոր ուղղությունները։
Դիտել միջոցառումը
ԱԷՀԱ-ն գործարկեց «Կամուրջ+» նոր թվային հարթակը
ԱԷՀԱ-ն գործարկեց «Կամուրջ+» նոր թվային հարթակը՝ պետություն-մասնավոր երկխոսության ինստիտուցիոնալացման և ոլորտային խնդիրների արդյունավետ լուծման նպատակով։ Հարթակի միջոցով ասոցիացիայի անդամ կազմակերպությունները կարող են շուրջօրյա ներկայացնել իրենց ոլորտային և համակարգային խնդիրները։ Հարցերը պարբերաբար հավաքագրվում, վերլուծվում և ամսական երկու անգամ ներկայացվում են համապատասխան պետական մարմիններին՝ հասցեական քննարկման և լուծման համար։ Այս նախաձեռնությամբ ԱԷՀԱ-ն ամրապնդում է իր դերը որպես կապող օղակ բիզնեսի և պետության միջև՝ ձևավորելով շարունակական և կառուցվածքային համագործակցության հարթակ։ Արի՛ ասոցիացիա, միացի՛ր էկոհամակարգին։
Դիտել միջոցառումը
«Մի սեղանի շուրջ» #2՝ ՀԷՑ ներկայացուցիչների հետ
Տեղի ունեցավ «Մի սեղանի շուրջ» #2 հանդիպումը։ Այս անգամ հյուրընկալեցինք ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին և ՀԷՑ իրացման տնօրեն Լևոն Օհանեսյանին՝ մեկ սեղանի շուրջ համախմբելով ոլորտի ավելի քան 15 բիզնես ընկերությունների ներկայացուցիչների։ Քննարկումը գործնական և բաց էր՝ ընդգրկելով ինչպես ընթացիկ տեխնիկական խնդիրները, այնպես էլ ոլորտի զարգացման հաջորդ փուլերը։ Հանդիպման կարևոր արդյունքներից մեկը ԱԷՀԱ-ի և ՀԷՑ-ի միջև օպերատիվ աշխատանքային խմբի ձևավորումն է, որը հնարավորություն կտա արագ արձագանքել ոլորտի առօրյա խնդիրներին և առաջարկներին։ Սա ևս մեկ քայլ է դեպի պետության և մասնավոր հատվածի միջև ավելի համակարգված համագործակցություն։
Դիտել միջոցառումը
ԱԷՀԱ-ն մասնակցեց ՀԷՑ-ի աշխատանքային քննարկմանը
ԱԷՀԱ-ն մասնակցեց ՀԷՑ-ի կողմից հրավիրված աշխատանքային քննարկմանը, որի ընթացքում բարձրացվեցին արևային էներգետիկայի ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Քննարկման ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց պետական կառույցների և մասնավոր հատվածի միջև մշտական աշխատանքային ձևաչափի ձևավորման անհրաժեշտությունը։ Լիահույս ենք, որ ԱԷՀԱ-ն կարող է դառնալ այն ինստիտուցիոնալ հարթակը, որտեղ ոլորտի մասնագետներն ու որոշում կայացնողները կհամախմբվեն՝ Հայաստանում ավելի կանխատեսելի և զարգացող արևային էներգետիկայի շուկա ձևավորելու նպատակով։
Դիտել միջոցառումը
«Մի սեղանի շուրջ»՝ Մեսրոպ Մեսրոպյանի և Նարեկ Ապիտոնյանի հետ
Այս անգամ «Մի սեղանի շուրջ» էինք ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և ՏԿԵ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանի հետ։ ԱԷՀԱ-ի ամենամսյա այս ձևաչափում ոլորտի բիզնես ներկայացուցիչները հնարավորություն ունեն ուղիղ շփվելու որոշում կայացնողների հետ։ Քննարկումն ակտիվ էր, հարցերը՝ կոնկրետ, իսկ խոսակցությունը՝ բաց ու անկաշկանդ։ Մեր հյուրերը ևս ընդգծեցին, որ նման հանդիպումները կարևոր են՝ ասոցիացիայի միջոցով ձևավորվող այս հարթակում ոլորտի հետ ուղիղ երկխոսությունն ավելի խորացնելու համար։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվ և կենսունակ քննարկման համար։ «Մի սեղանի շուրջ» հանդիպումները շարունակական են, սակայն սեղանի շուրջ տեղերը սահմանափակ են։ Հետևեք մեզ՝ առաջիկա հանդիպումների մասին տեղեկանալու համար։
Դիտել միջոցառումը
Հանդիպում ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ
Այսօր կարևոր քայլ կատարեցինք՝ նպատակային հանդիպում ունենալով Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։ Քննարկման առանցքում էին՝ Արևային էներգետիկայի ոլորտին առնչվող առաջիկա օրենսդրական փոփոխությունները Ազգային ժողովի հետ ինստիտուցիոնալ համագործակցության զարգացումը Կրթական ծրագրերի ներդրման հնարավորությունները՝ ոլորտը որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով Շնորհակալություն տիկին Վարդանյանին՝ արդյունավետ երկխոսության և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար։ Սա դրական զարգացում է և կարևոր քայլ ոլորտի հետագա առաջընթացի համար։ Միացիր Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիային այսօր և դարձրու քո բիզնեսը ոլորտի զարգացման շարժիչ ուժերից մեկը։
Դիտել միջոցառումը
Փակ մասնագիտական քննարկումները շարունակվում են
14 ընկերություն 2 հանդիպում 2 առանցքային թեմա Շարունակվում են ասոցիացիայի փակ մասնագիտական քննարկումները. ոլորտային երկխոսությունը ձևավորվում է գործնական մակարդակում։
Դիտել միջոցառումը
Հանդիպում ունեցանք ՀՀ ՏԿԵ նորանշանակ փոխնախարարի հետ։
Հանդիպում ունեցանք ՀՀ ՏԿԵ նորանշանակ փոխնախարարի հետ։ Քննարկեցինք՝ • Ասոցիացիայի տեսլականը և նպատակները • պետություն - մասնավոր երկարաժամկետ համագործակցության ձևաչափը • արևային էներգետիկայի ոլորտում սպասվող փոփոխությունները • փորձագիտական համայնքի ձևավորումը Հայաստանում Մեկնարկը դրական է։ Շարունակությունը՝ գործնական։ Հաջորդ փուլում կենտրոնանալու ենք կուտակիչային համակարգերի և դրանց կառավարման քաղաքականության վրա։
Դիտել միջոցառումը