Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիան, Հետք մեդիայի և Յունիբանկի հետ համատեղ, մեկնարկում է «Բաց էներգիա» նախագիծը՝ հանրամատչելի կերպով մասնագիտական երկխոսության համար: Նախագծի շրջանակում ոլորտի մասնագետների և համապատասխան շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կանդրադառնանք արևային էներգետիկայի ոլորտի արդիական խնդիրներին, շուկայի զարգացման հնարավորություններին, կարգավորող միջավայրին և ոլորտի ապագային վերաբերող հարցերին։ Շարքի առաջին փոդքաստի հյուրը՝ ասոցիացիայի տնօրեն Ջուլիետա Սիմոնյանն է։ Զրույցի ընթացքում քննարկվում են շուկայի զարգացման, տեղական արտադրության խթանման և ոլորտի պետական քաղաքականությանն առնչվող հարցեր։