Տեղի ունեցավ «Մի սեղանի շուրջ» #2 հանդիպումը։ Այս անգամ հյուրընկալեցինք ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին և ՀԷՑ իրացման տնօրեն Լևոն Օհանեսյանին՝ մեկ սեղանի շուրջ համախմբելով ոլորտի ավելի քան 15 բիզնես ընկերությունների ներկայացուցիչների։ Քննարկումը գործնական և բաց էր՝ ընդգրկելով ինչպես ընթացիկ տեխնիկական խնդիրները, այնպես էլ ոլորտի զարգացման հաջորդ փուլերը։ Հանդիպման կարևոր արդյունքներից մեկը ԱԷՀԱ-ի և ՀԷՑ-ի միջև օպերատիվ աշխատանքային խմբի ձևավորումն է, որը հնարավորություն կտա արագ արձագանքել ոլորտի առօրյա խնդիրներին և առաջարկներին։ Սա ևս մեկ քայլ է դեպի պետության և մասնավոր հատվածի միջև ավելի համակարգված համագործակցություն։
