Բոլոր միջոցառումները

Ոլորտային հանդիպում

«Մի սեղանի շուրջ»՝ համակարգային կառույցների ղեկավարների հետ

«Մի սեղանի շուրջ»՝ համակարգային կառույցների ղեկավարների հետ
Ոլորտային հանդիպում2026
16ՀՈՒԼ

ԱԷՀԱ անդամներն ու ոլորտային կառույցների ղեկավարները քննարկել են շուկայի գործնական խնդիրներն ու համագործակցության ձևաչափերը։

Հանդիպման հյուրերն էին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանը և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Պիրադյանը։

ԱԷՀԱ անդամ ընկերությունների և ոլորտային կառույցների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են շուկայի առջև ծառացած գործնական խնդիրները, դրանց հնարավոր լուծումները և մասնավոր հատվածի ու համակարգային կառույցների համագործակցության արդյունավետ ձևաչափերը։

«Մի սեղանի շուրջ» հանդիպումների նպատակը խնդիրները հստակ ձևակերպելն է, պատասխանատու կառույցների հետ քննարկելը և իրագործելի լուծումների ուղղությամբ շարունակական աշխատանք ապահովելը։